Newmag-ը գրում է.Քնի դեմն առնել գուցե դժվար է, անհաղթահարելի: Լարված ծառայության պայմաններում հոգնելու և քնելու հավանականությունը մեծ է, մանավանդ երբ հերթապահությունը շուրջօրյա է: Լավագույն լուծումը ընկերներին տեղեկացնելն է, խնդրելը, որ արագ փոխարինեն: Հետո միայն կարելի է հավաքել ուժերը, պատրաստվել փոխհատուցել փոխարինողին՝ դիտակետ բարձրանալ, նրա ժամերը լրացնել: Ամենաթեժ կետերում այդպիսի դեպքեր չեն գրանցվել, ավելի ստույգ մեկ, երկու անգամ: Այս պատմությունը հիմա ցանկացած պոստում գիտեն: Լսել են, թե ինչպես է զինծառայողն արթնացել՝ տեսել ձեռքում դրած իրը, զրահաբաճկոնի նշանը, սաղավարտին թողած՝ գրությունը՝ [ BO… ]:
Հակառակորդի հետախույզներն ավելի հաճախ ադրբեջանցիներ չեն, վարձու զինվորականներ են: Ընդ որում ամենևին մարդասպաններ չեն, ճիշտ՝ օձի պես, իրենց չնկատեցիր, անվնաս են, տեսար, կխայթեն ու կանհետանան: Գալիս են ամենակարևոր ուղղությունները ստուգում, զինվորներին հաշվում, քարտեզ կազմում: Սուրհանդակներ են, պարզապես գաղտագողի: Երբեմն նրանք էլ նախընտրում են զվարճանալ, գործից հաճույք ստանալ, հետք թողնել: Թողել էին:
Տարեթիվը տղաները դժվարացան մտաբերել: Պատմում են առանց կատակի, հիշողությունը կադրի վերածելով: Հետախույզը մոտեցել էր դիրքին, զննել տարածքը, նկատել, որ դիտորդը քնած է: Որոշել էր մակագրել, ընդ որում հենց ճակատին՝ կասկին: [ BO ] – այս արտահայտությունը՝ հայհոյանք չէ, ոչ էլ գաղտնաբառ է և սպառնալիք, ընդամենը վախեցնող մեսիջ է: Ես էլ, դուք էլ մանկության տարիներին այսպես էինք հանկարծակիի բերում՝ մթից ու միայնությունից վախեցողներին, ընդամենը ԲՈ ասելով: Դիրքապահի համար սա նվազագույն հարվածն է՝ ֆիզիկապես, հոգեպես մահացու է: Կրկնությունից հետո ամենահավասարակշիռ դիրքապահին աստղերն էլ կարող են թշնամիներ երևալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


